ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթաված է Սենատում Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի քվեակությունից եւ կարծում է, որ Կոնգրեսը ճիշտ չի մոտեցել այդ հարցի լուծմանը: Հուլիսի 28-ին այս մասին Սպիտակ տան տերը գրել է Twitter-ի՝ իր էջում: «Երեք հանրապետականներ եւ 48 դեմոկրատներ հուսախաբ արեցին ամերիկացի ժողովրդին,- հայտարարել է Թրամփը:- Ինչպես ես ասում էի հենց ամենասկզբից, նախ անհրաժեշտ էր վերացնել Obamacare -ն, իսկ արդեն հետո համաձայնության գալ (նոր օրինագծի շուրջը)»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 28-ին չի կարողացել որոշում ընդունել բժշկական ապահովագրության ծրագրի մի շարք հանգուցային դրույթների չեղարկման շուրջը, որը մշակել է Բարաք Օբամայի նախորդ վարչակազմը եւ ստացել է Obamacare ոչ պաշտոնական անվանումը: Քվեարկության ընթացքում, որը ձգձգվել է մինչեւ ուշ գիշեր, 49 սենատորներ քվեարկել են դրա չեղարկման օգտին, իսկ 51-ը՝ դեմ: Դիտորդները նշում են, որ քվեարկության ձախողումն ուժեղ հարցված է Թրամփի դիքերին, քանի որ Obamacare-ի չեղարկումը նրա նախընտրական ծրագրի հանգուցային կետերից մեկն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: