Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին: Այդ մասին հայտնել է El Comercio հեռուստաալիքը:
Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ է կրում եւ իրավաբանական ուժ չունի:
Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել է TeleSur հեռուստաալիքը:
«Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում է 2019 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: