Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 25-ին դեմ Է քվեարկել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն սկսելուն, որին կասկածում են հանցավոր խմբավորման կազմակերպման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Մեղադրանքները հանելու օգտին քվեարկել Է 251 պատգամավոր անհրաժեշտ առնվազն 171-ի դեպքում: Դեմ են արտահայտվել 233 խորհրդարանականներ:
Եթե Տեմերին մեղավոր ճանաչեին, նրան գործի հետաքննության ընթացքում վեց ամսով կհեռացնեին երկրի կառավարումից: Սոցհարցումների տվյալների համաձայն, նախագահի պաշտոնում Տեմերի գործունեությանը հավանություն Է տալիս բրազիլացիների 3 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: