Լիբանանի խորհրդարանը հուլիսի 2-ին կրկին ձախողել է երկրի Նախագահի ընտրությունները: Սա Լիբանանի խորհրդարանի 8-րդ ձախողումն էր երկրի Նախագահի ընտրության հարցում: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարին հետաձգել է նիստը մինչև հուլիսի 23-ը: Նախագահի ընտրության ձախողման պ ատճառը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատգամավորների բացակայությունն էր: Խորհրդարանում ներկա էին ընդհանուր 128-ից 64 պատգամավորներ: Բավարար քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 86 պատգամավորի ներկայությունը:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ին, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել:
Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: