Լիբանանի վարչապետ Նաբիհ Բարրին հետաձգել է երկրի Նախագահի ընտրությունները մինչև մարտի 11-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա Լիբանանի Նախագահի ընտրության 19-րդ ձախողումն էր: Պատճառը, ինչպես նախորդ դեպքերում, անբավարար քվորումն է: Խորհր դարանում ներկա է եղել ընդամենը 56 պատգամավոր, մինչդեռ քվեարկությունը կայացած կհամարվեր 126 պատգամավորներից 86-ի ներկա լինելու դեպքում:

 

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին, և մինչև այժմ' սկսած ապրիլի 23-ից խորհրդարանը ձածողում է ընտրությունները:

 

Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: