Լիբանանի խորհրդարանը 18-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, ձաղոխման պատճառը կրկին ոչ բավարար քվորումն էր: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին նիստը հետաձգել է մինչև փետրվարի 18-ը:
Քվեարկությանը մասնակցել են ընդամենը 48 պատգամավոր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները բաժանվել են 2 խմբի, որոնց մի մասը նախագահի թեկնածու Սամիր Ջաաջաայի կողմնակիցներն են, իսկ մյուսը՝ նախագահի թեկնածու Միշել Աունի:
Լիբանանում նախագահի պաշտոնը թափուր է նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետը լրանալուց հետո: Նախագահի ընտրությունը կայացած կհամարվի 128 պատգամավորներից 86-ի մասնակցության դեպքում: