Լիբանանի խորհրդարանը կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդեն 16-րդ անգամ նախագահի ընտրության ձախողման պատճառը ոչ բավարար քվորումի ապահովումն է: Այս անգամ 128 պատգամավորներից խորհրդարանում ներկա է եղել ընդամենը 56 նախարար, մինչդեռ ընտրությո ւնը կայացած կհամարվեր, եթե ներկա լիներ պատգամավորների մեկ երրորդը: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին նշել է, որ հաջորդ նիստը հետաձգվել է մինչև 2015թ.-ի հունվարի 7-ը:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է մայիսի 25-ին: Երկրի նոր նախագահ պետք է ընտվեր մինչև նրա պաշտոնավարության ավարտը: Ապրիլից մինչ այժմ խորհրդարանին չի հաջողվել նախագահ ընտրել: