Լիբանանի խորհրդարանը կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ապրիլից սկսած սա արդեն 14-րդ ձախողումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մինչև հաջորդ ամիս՝ նոյեմբերի 19-ը: Ձախողման պատճառը, ինչպես նախիկնում, այնպես էլ այս անգամ, պատգամավորների բացակայությունն էր, որով հնարավոր չէր ապահովել բավարար քվորում: Խորհրդարանում ներկա էին 25 պատգամավորներ, մինչև դեռ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:
Հատկանշական է, որ խորհրդարանի հաջորդ նիստը համընկնում է խորհրդարանի պաշտնավարության ժամկետի ավարտի հետ:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ն, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել  ;է ապրիլի 30-ին: