Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին հունիսի 9-ին հայտարարել է, որ Լիբանանում նոր նախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև հունիսի 18-ը: Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառը կրկին պատգամավորների բացակայությունն է: Խորհրդարանում ներկա են գտնվել 64 պա տգամավոր, մինչդեռ նրանց թիվը նվազագույնը պետք է լիներ 86, որպեսզի ապահովվեր անհրաժեշտ քվորում:
Լիբանանի խորհրդարանն արդեն 6-րդ անգամ ձախողում է նախագահական ընտրությունների անցկացումը բավարար քվորում չլինելու պատճառով: Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է մայիսի 25-ին:
Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: