Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

 

Մարտի 6-ին ընդունված ուղղումները նպատակամղված են երկրի քաղաքական կյանքում խորհրդարանի եւ կառավարության դերի ընդլայնմանը՝ նրանց նախագահական լիազորությունների մի մասը հանձնելու հաշվին:

 

Մասնավորապես, կառավարությանն Է փոխանցվում պետական ծրագրերը եւ ֆինանսավորման միասնական համակարգն ու բոլոր այն մարմինների աշխատողների աշխատավարձի հաստատման իրավունքը, որոնք պահվում են պետբյուջեի հաշվին:

 

Բացի այդ, օրինագիծն ընդլայնում Է Մաժիլիսի (ստորին պալատի) դերը կառավարությունը ձեւավորելիս, ինչպես նաեւ խորհրդարանին ավելի մեծ հնարավորություններ Է տալիս՝ վերահսկելու նախարարների կաբինետի աշխատանքը: