ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ավելի վաղ փաստաթղթին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն էին տվել Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։
Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը կդառնա ամենամասշտաբայինը 2014 թվականից ի վեր։ Ի պատասխան Մոսկվան պահանջել է կրճատել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անձնակազմը։