Եվրամիությունն ընդլայնել Է Ռուսաստանի համար սեւ ցուցակը՝ դրանում ներառելով 19 ֆիզիկական եւ 9 իրավական անձանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ցուցակում ընդգրկվել են ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետդումայի պատգամավոր Յոսիֆ Կոբզոնը, Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ի կոմկուսի Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Ռաշկինը ու եւս երկու ռուսաստանցիներ: Ցուցակում ներառումը հանգեցնում Է Եվրամիության տարածք մուտքի արգելքի եւ նրանց հաշիվների սառեցման Եվրոպայի բանկերում, եթե այդպիսիք հայտնաբերվեն:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԵՄ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Ուկրաինայի արեւելքի 14 բնակիչներ եւ 9 կազմակերպություններ՝ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) աշխարհազորայինների ջոկատներ: Ցուցակի նոր խմբագրումը հրապարակված Է ԵՄ-ի պաշտոնական պարբերագրում, եւ այդ պահից մտել Է ուժի մեջ:

 

Նոր սահմանափակիչ միջոցների՝ ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիության սեւ ցուցակն ընդլայնվել Է մինչեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի 151 քաղաքիներ, ներառյալ ՌԴ-ի ղեկավարության եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, ռուսաստանցի մի խումբ պատգամավորներ եւ ձեռնարկիչներ, Ղրիմի տեղական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայի մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Կիեւին ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների քանակը հասել Է 37-ի: