Ինչպես հայտնում է УНИАН-ը, ԵՄ-ն ընդլայնել է այն պատժամիջոցների փաթեթը, որով սահմանափակվում են առևտուրն ու ներդրումները Ղրիմում: Այս որոշումը կայացվել է երկուշաբթի՝ Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստի ժամանակ:
ԵՄ-ն արգելել է նաև ևս 8 պաշտոնյայի մուտքը իր երկրներ, ովքեր աջակցում են այն անձանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար:
Սառեցվել են նաև Ղրիմի երեք խոշոր ընկերությունների հաշիվները: