Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են վերլուծել «Հարավային հոսք»-ի կառուցումից Ռուսաստանի հրաժարվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որ դեկտեմբերի 2-ին ժամանել Է ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայան՝ հանդիպելու դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարների հ ետ:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել Է, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսք» նախագծի իրացումը, ինչը պայմանավորված Է նաեւ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշմամբ:
«Մեր երկրները պետք Է վերլուծեն Ռուսաստանի այդ որոշումը: Այն վկայում Է ԵՄ-ի Էներգաանվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ դիվերսիֆիկացնելով ոչ միայն Էներգառեսուրսների մատակարարման ուղիները, այլեւ բարձրացնելով մեր Էներգաանվտանգությունը»,- ասել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: