«Գազպրոմը» համաձայնության է եկել «Հարավային հոսք» գազատարի այն հատվածի նախագծման շուրջ, որը պետք է անցնի Հունգարիայի տարածքով. գրում է Pravda.ru-ն:
Ընկերությունը պայմանագիր է ստորագրվել նաև South Stream Hungary Zht կազմակերպության հետ:
Նախատեսվում է, որ Հունգարիայում զազատարի երթուղու հստակեցման վերաբերյալ փաստաթղթերի մշակման գործընթացը կավարտվի 2014-ին: Հունգարիայի գազի առաջին մատակարարումները ենթադրվում է իրականացնել 2017-ի սկզբին: Նախատեսվում է, որ խողովկաշարն իր ողջ հզորությամբ կսկսի գործել 2015-2016 թվականներին: