Ադրբեջանը և Թուրքիան կարողացել են իրականացնել Տրանսանատոլիական գազատարի ծրագիրը (TANAP): Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:

 

Նրա խոսքով՝ այդ նախագիծը Թուրքիայի համար կարևոր է էներգետիկ պահանջարկը բավարարելու տեսանկյունից, ինչպես նաև երկիրը տարանցիկ տարածքի վերածելու համար՝ Բալկաններ և Եվրոպա էներգառեսուրսների արտահանման համար:

 

«TANAP-ի շրջանակներում գազատարն Ադրբեջանից Թուրքիա է հասնելու Վրաստանի միջոցով: 16 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազից 6 մլրդ խորանարդ մետրն օգտագործվելու է թուրքական տնտեսության կարիքների համար, իսկ մնացածը հասնելու է Եվրոպա և Բալկաններ»,- ասել է նա: