Վրաստանում ուսումնամարզական ճամբարների տեղակայումը Սիրիայի ապստամբների համար վնաս կհասցնի Հարավային Կովկասի անվտանգությանը ռուսական սահմանի մոտ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նոովոստին»՝ հղում անելով ՌԴ ազգային անվտանգության նախարարությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն առաջարկել է իր տարածքում տեղակայել Սիրիայի ապստամբների վերապատրաստման ճամբարները, որոնք պետք է մարտնչեն «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ։