Թուրքիան ցանկանում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ. չորեքշաբթի օրը տեղեկացնում է TRT Haber-ը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուն քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Քննարկվել է նաև սիրիական ճգնաժամն ու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները: