Հայ առաքելական եկեղեցին եւ քրիստոնեական հաստատուն հավատքը մեր ազգի հիմնասյուներից են. պատմության մեջ մեր ազգը գոյատեւել է նաեւ հզոր, ճշմարիտ հավատքի շնորհիվ, իսկ հոգեւոր դասը առաջնորդող է եղել մեր ազգին՝ ինչպես հոգեւոր, բարոյական ասպարեզներում, այնպես էլ` հարկ եղած դեպքում անգամ պատերազմների ժամանակ:

 

Հետեւաբար, ցավ և ափսոսանք եմ հայտնում կատարվածի համար: Այս մասին  SHAMSHYAN.com-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջին օրերին մամուլում հրապարակված՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին, որում վիրավորական արտահայտություններ էր ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարձրաստիճան եկեղեցականներին:


Զորավարի խոսքով, ինքը մտավախություն ունի, որ նմանօրինակ վերաբերմունքը առավել խորանալու, շարունակվելու պարագայում կարող է վտանգել մեր ազգային ու հոգևոր միասնականությունը:


«Հորդորում եմ մեր հանրությանը, մեր քրիստոնյա ժողովրդին ձեռնպահ մնալ այս թեմայով շահարկումներից: Երկրապահը միասնականություն է քարոզում, մենք մեր ողջ էությամբ հասկանում ենք, թե որքան անհրաժեշտ է մեր ազգին միասնականությունը, քանզի պատմությունը ցույց է տվել' միասնական հայությունն անպարտելի է:

 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է, եւ իրավամբ բնական է, որ հայ ազգը համախմբվի Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, հատկապես որ Գարեգին Բ կաթողիկոսն ապացուցել է, որ ինքը հավատարիմ է հայ դատին, հայ ազգի խնդիրներին, ամուր կանգնած է հավատացյալ աշխարհասփյուռ հայ ժողովրդի թիկունքին»,- ասաց գեներալը:

 

Ինչպես նաեւ ավելացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունը սերտ գործակցության մեջ է Մայր Աթոռի հետ' Վեհափառի կարգադրությամբ Երկրապահի օրը նշվում է Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում:

 

Շարունակությունն` այստեղ: