Սիեռա Լեոնեի իշխանությունները երկրի 14 նահանգներից վեցում երկշաբաթյա կարանտին են սահմանել, որպեսզի կասեցնեն Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով առողջապահության եւ սանիտարիայի նախարարությանը, արդյունքում սահմանափակվել Է վեցմիլիոնանոց բնակչությ ան ավելի քան կեսի տեղաշարժվելու ազատությունը:

 

«Կարանտինի վերաբերյալ որոշումը կառավարության եւ խորհրդարանի կողմից համաձայնեցվել Է տեղական առաջնորդների հետ»,-հայտարարել են գերատեսչությունում: Տոնկոլինի կարանտինային շրջանում բնակվում Է շուրջ 400 հազար մարդ: Սա տնտեսապես առավել զարգացած վայրերից մեկն Է, որտեղ գտնվում Է Աֆրիկայում խոշորագույն երկաթի հանքավայրը:

 

Սիեռա Լեոնեի կրթության նախարար Մինկաիլու Բախն իր հերթին քաղաքացիներին կոչ Է արել դադարեցնել հանգուցյալների մարմինները լվանալը, քանի որ հենց ուղղակի շփման միջոցով Է փոխանցվում վիրուսը: «Սա մեր մշակույթն Է, բայց այն պետք Է ժամանակավորապես մի կողմ դնել, այլապես մենք բոլորս կմեռնենք»,-նախազգուշացրել Է նա:

 

Սեպտեմբերին անժամկետ կարանտին Է սահմանվել Պորտ Լոկո եւ Բոմբալի հյուսիսային շրջաններում, ինչպես նաեւ հարավում՝ Մոյամբայում: Նա նաեւ գործում Է Կենեմա եւ Կաիլահուն արեւելյան շրջաններում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսով վարակված մարդկանց թիվը երեք օրում ավելացել է յոթ հարյուրով՝ մինչեւ 16 հազար 899:

 

ԱՀԿ-ի նոր տեղեկագրում մահացության վիճակագրությունը, ընդհակառակը, վերանայված է դեպի նվազեցման կողմը. Էբոլայից մահացել է 5 հազար 987 մարդ: Նոյեմբերի 28-ին հրապարակված նախորդ տեղեկագրում խոսվում էր հիվանդության 6 հազար 928 զոհերի մասին:

 

Հատկապես ծանր դրություն է պահպանվում Լիբերիայում, որտեղ վարակված է 7 հազար 835 մարդ, մահացել են 3 հազար 145-ը: Սիեռա Լեոնեում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 7 հազար 109 եւ հազար 530, Գվինեայում՝ 2 հազար 155 եւ հազար 312, հաղորդել է ՏԱՍՍ-ը: