Բելգիան կարող է դառնալ Եվրոպական միության երկրորդ երկիրը Շվեյցարիայից հետո, որը կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին «Soir» թերթի հետ զրույցում հայտնել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: «Մենք աջակցում ենք իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը' երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

 

Մենք պատրաստ ենք ճանաչել Պաղեստինի անկախությունը միջազգային իրավունքի շրջանակներում, որին աջակցում է թագավորության դաշնային խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- հայտարարել է նա: