Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել Է, որ Գրոզնիի կենտրոնական շրջանում գտնվող Մամուլի տանն իրականացված գործողության ընթացքում յոթ զինյալներ են ոչնչացվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, դեկտեմբերի լույս չորսի գիշերը Գրոզնիի կենտրոնում շրջապատվել Էին մի խումբ զինյալներ, որոնք մինչ այդ գրոհել Էին ոստիկանների վրա:

 

Նախնական տվյալներով՝ հարձակման ընթացքում սպանվել Էին երեք ոստիկաններ: Հաղորդվում Է, որ ոստիկանների վրա կատարված հարձակմանը հաջորդած գործողությունը ղեկավարում Է անձամբ Ռամզան Քադիրովը: Գրոզնիի կենտրոնում հակաահաբեկչական գործողության ռեժիմ Է սահմանված: