Կառավարության այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին կառավարության հաջորդ նիստի համար նախապատրաստել և ներկայացնել գնաճի վերաբերյալ տեղեկատվություն:
«Քաղաքացիների շրջանում մտավախություններ կան գնաճի հետ կապված, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մեկ անգամ ներկայացրել եք, որ 5 տոկոսի շրջանակներում գնաճ կա, դրան ծանոթ եմ: Բայց հասարակության մեջ կա կարծիք, որ գնաճը 10-15 տոկոսի չափով է: Որպեսզի փարատենք ժողովրդի կասկածները, խնդրում եմ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել այս օրերի ընթացքում ապրանքների գների աճը»,- ասաց վարչապետը: