Լիբանանի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ իրաքցի Սուջա ադ Դուլեյման «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի կինն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մոտ 10 օր առաջ Իրաքի քաղաքացուհին 3 երեխաների հետ փորձել է անցնել Լիբանանի սահմանը: ԴՆԹ-ի արդյունքներից պարզվել է, որ նրա երեք երեխաների հայրն ալ Բաղդադին է: Երեխաները 10, 8 և 4 տարեկան են: Նաև լուրեր են շրջանառվում, որ նա առնչվում է Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական խմբավորումների հետ:
Տեղեկություններ կան, որ նա 2013թ. ձերբակալվել է սիրիական իշխանությունների կողմից, սակայն համաձայնության գալուց հետո 13 ձերբակալվածների հետ ազատ է արձակվել:
Ավելի վաղ Իրաքին Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սուջա ադ Դուլեյման ալ Բաղդադիի կինը չէ: Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ Աբու Բաքր ալ Բաղդադի կանանցից և որդիներից մեկը փորձել են կեղծ փաստաթղթերով հատել Լիբանանի սահմանը: Նրանց ձերբակալման գործընթացն իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համատեղ: