Թուրքիայի կառավարության շենքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Անկարայի Դոլմաբահչե թաղամասում գտնվող Կառավարության աշխատանքային գրասենյակում ծառայող ոստիկանն իրեն ամրակցված զենքով պատահմամբ վիրավորել է իր ծառայակից ընկերոջը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբաթ» թերթը:

 

Վիրավոր ոստիկանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: