ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել արգելել Ղրիմի ակումբներին մասնակցել Ռուսաստանի առաջնություններին՝ սկսած 2015թ-ի հունվարի 1-ից: Ընդ որում, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չի պատժվի նրա համար, որ Ղրիմի երեք ակումբները մասնակցել է ՊՖԼ-ի խաղերին:
ՈւԵՖԱ-ն Ղրիմը հայտարարվել է «հատուկ ֆուտբոլային գոտի» մինչև հաջորդ որոշումը: Կազմակերպությաունը ղրիմյան երիտասարդական ֆուտբոլին և ենթակառուցվածքին ֆինանսական աջակցություն կցուցաբերի:
Նշենք, որ ակումբների մասնակցությունը Ռուսաստանի առաջնություններում արգելելը չի ազդի 2018թ-ի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վրա: