Ավստրալիայի խորհրդարանը հավանություն է տվել միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու շուրջ, որը ենթադրում է փախստականներին ժամանակավոր վիզաների տրամադրում: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այդ քայլն ուղղված է հազարավոր փախստականների խնդրի լուծմանը, որոնք այժմ պահվում են Պապուա Նոր Գվինեայում և Նաուրուում անօրինական ներգաղթյալների համար հատուկ կենտրոններում:

 

Փոփոխությունների համաձայն՝ փախստականները երեքից մինչև հինգ տարի ժամկետով վիզա ստանալու դեպքում իրավունք կունենան ապրել և աշխատել Ավստրալիայում:

 

Եթե փախստականի կարգավիճակ ստանալու թեկնածուները վիզա ստանալու դիմում չներկայացնեն, Ավստրալիայի իշխանությունները նրանց կարող են արտաքսել:

 

2012 թվականի օգոստոսից Ավստրալիա է գնացել 30 հազարից մարդ, ով խնդրել է ապաստան տրամադրել իրեն:

 

Փախստականի կարգավիճակ ստանալու համար ներգաղթյալներն Ավստրալիա են գնում անօրինական ճանապարհով, հիմնականում՝ ծովով: Հաճախ են դեպքերը, երբ ներգաղթյալների տեղափոխող նավերը նավաբեկության են ենթարկվում ավստրալական ափերի մոտ: