Կազանի օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ անվտանգության ապահովման համար, ասվում է օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 28-ի առավոտյան քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կազանի օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդային նավահանգիստը Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հավելել է, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։