Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ վերջին 12 տարիների ընթացքում երկրի զինված ուժերում 1200 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, որոնց ընտանիքներին որեւէ փոխհատուցում մինչ այժ չի տրվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

 

Թուրք նախարարն ասել է, որ ինքնասպանություն գործած զինվորների ընտանիքներին փոխհատուցելու հարցով ներկայում իրենք քննարկումներ են անցկացնում Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ' փոխհատուցման չափը որոշելու համար: Նրա խոսքով' այդ հարցում համաձայնություն ձեռք բերելուց հետո ՊՆ-ը խնդիրը կփոխադրի Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը:

 

Հարցի առնչությամբ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը, նշելով, որ թուրքական բանակում ինքնասպանությունների թիվը գնալով աճում է, հայտարարել է, որ նման զինծառայողների ընտանիքներին փոխահատուցելու խնդիրը պետք է լուծել պահ առաջ: Ենթադրվում է, որ բանակում ինքնասպանություն գործած զինծառայողի ընտանիքին կատարվելիք փոխահտուցումը կկազմի մոտ 40 հազար լիրա (մոտ 22 հազար ԱՄՆ դոլար»):

 

Թուրքիայի ՊՆ տվյալներով' 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հուլիսի 15-ը 166 զինվորներ են մահացել: Նրանցից 108-ը ինքնասպանություն է գործել: