Թուրքիայի պետական վիճակագրական կազմակերպությունը հայտնել է, որ երկրում մեկ տարվա ընթացքում 3 հազար 189 մարդ ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ինքնասպանություն գործածների 72,7 տոկոսը տղամարդիկ են, 37,3 տոկոսը' կանայք:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանության դեպքերի մեծ մասի տարիքային սահմանը կազմում են 25-29 տարիքի քաղաքացիները, նվազագույն մասի շեմը' 15-18 տարեկանները: