Ուկրանայի հակամարտության մեկ տարվա ընթացքում զոհվել Է 6116 մարդ, վիրավորվել՝ 15474-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանի ն:

 

 

«Անցյալ տարվա ապրիլից մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը Ուկրաինայում սպանվել Է 6116 մարդ եւ վիրավորվել՝ 15474-ը»,-ասել Է նա:

 

 

ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով՝ զոհվածների եւ վիրավորների իրական թվերը կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած, իսկ հարյուրավոր մարմիններ դեռ չեն ճանաչվել: