Թույնի միջոցով առնետների ոչնչացման՝ համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկուն գործողությունը կսկսվի 2015 թվականի փետրվարին հարավային Ատլանտիկայի ենթաանտարկտիկական կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կենդանիների պաշտպանները մշակել են ծրագիր Հարավային Գեորգիայի (Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի մի մասը) եզակի բիոցենոզի պահպանման համար, որը միլիոնավոր ծովային թռչունների, այդ թվում՝ թագավորական պինգվինների եւ ալբատրոսների բազմացման վայրն Է:

 

Առնետները, որոնց երկու հարյուրամյակ առաջ այստեղ են բերել նավաստիներն ու կետորսները, իսկական աղետ են դարձել տեղական Էկոհամակարգի համար. դրանց ներխուժումը հանգեցրել Է այն բանին, որ կղզում փետրավորների պոպուլյացիաները նվազել են ավելի քան 90 տոկոսով:

 

Ենթադրվում Է, որ Շոտլանդիայի South Georgia Heritage Trust բնապահպանական հիմնադրամի հովանու ներքո իրականացվելիք գործողությանը կմասնակցեն երեք ուղղաթիռներ, որոնք կղզու վրա կնետեն 95 տոննա առնետաթույն: Ծրագրի ղեկավար Թոդ Մարտինը Guardian թերթին հայտնել Է, որ ուղարկված խայծը հաջորդ տարվա փետրվար – մարտին կնետվի 364 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Նա նշել Է, որ թռչունների համար թույնը գործնականում անվնաս Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: