Նորվեգիայի Սյոգնե շրջանում Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել: 20 րոպե տևողությամբ 540 հազար 382 հրավառության զարկերը որոտացել են Նորվեգիայի Սահամանադւոյթան 200-ամյակի առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվա միջոցները, հրավառության կազմակերպել են Svea Fyrverkerier և Sor-Tre ընկերությունները' Նորվեգական բանկի աջակցությամբ և նպատակ են դրել գերազանցել համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Դուբայում 2014թ.-ի սկզբին: Դուբայի հրավառությունը բաղկացած էր 479 հազար 651 զարկերից:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են, որ նորվեգական ռեկորդը կայացել է, այն ամենամասշտաբանինն է երկրագնդում: Հրավառության հիմնական գույները ներվեգական դրոշի կարմիր, կապույտ և սպիտակ գույներն էին:
Արարողությունը համընկել է Սյոնգեում Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու հետ: