Անտարկտիդայում, Սիմոր կղզում, գրանցվել է այդ վայրերի համար ջերմաստիճանային ռեկորդ՝ փոխանցում է News24-ը:
Հստակեցվում է, որ օդի ռեկորդային ջերմաստիճանը կազմել է +20,75°С:
Նորությունների ծառայության տվյալներով՝ նախորդ ռեկորդը կազմել է +19,8°С: Այն սահմանվել է 1982 թվականի հունվարին՝ Սիգնյու կղզում:
Կլիմայական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ Քրիս Լենարդը հաղորդել է, որ չափումները հստակորեն վկայում են Անտարկտիդայում օդի ջերմաստիճանի աճի մասին:
Ընդգծվում է, որ այդ մայրցամաքում օդի ջերմաստիճանը սովորաբար տատանվում է +10°С-ից ամռանը մինչև -40°С ձմռանը: Միաժամանակ վերջին տարիներին տարածաշրջանում ամառային ջերմաստիճանը կազմում է +18°С: