ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը և Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 7-13-ը կգործուղվեն Փարիզ:
Պատգամավորները Փարիզ են մեկնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, իրավական հարցերի, մոնիթորինգի և կանոնակարգի հարցերի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների քարտուղարների նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: