Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնում նշանակել է միլիարդատեր Յուրի Կոսյուկին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես ստորագրել եմ Յուրի Կոսյուկին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը և նշանակել եմ նրան խորհրդական»,- գրել է Պորոշենկոն:
Forbes ամսագրի վերջին վարկանիշի համաձայն՝ Կոսյուկը մտնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ: Նրա ունեցվածքը կազմում է $ 1.3 մլրդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: