Կիեւը Դոնբասի աշխարհազորայիններին մեղադրել Է դեկտեմբերի 9-ին հայտարարված «անդորրի ռեժիմը» բազմիցս խախտելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես դեկտեմբերի 10-ին հայտնել Է Ուկրաինայի ռազմական գործողության մամուլի կենտրոնը, օրվա ընթացքում գրանցվել Է «անդորրի ռեժիմի» խախտման 17 դեպք: Ուկրաինացի զինվորների դիրքերի գնդակոծումներ են արձանագրվել Լուգանսկի, Դոնեցկի եւ Դեբալցեվոյի շրջաններում:

 

Օրվա ընթացքում վիրավորվել Է յոթ խաղաղ բնակիչ, նրանց բոլորին տեղափոխել են բուժհաստատություններ:

 

Դոնբասում «Անդորրի օր» Էր հայտարարվել դեկտեմբերի 9-ին: Հակամարտության կողմերը հայտարարել Էին, որ պատրաստ են պահպանել հրադադարը: