Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք Է հայտնել Հարավային Օսիայի հետ սահմանի շրջանում ռուսական ռազմական ուղղաթիռի կողմից հանրապետության օդային տարածությունը խախտելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Անցկացվող զորավարժություններին զուգահեռ ՌԴ-ի կողմից շարունակվում են Վրաստանի օդային տարածության խախտումները: Մասնավորապես, 2015 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10:57-ին օկուպացված Խելչուա գյուղի կողմից Գորիի շրջանի Զարդիաանտկարի գյուղի ուղղությամբ անցել Է Ռուսաստանի օկուպացիոն ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռը՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող օդային տարածությունը: Միջադեպից հետո ուղղաթիռը շարունակել Է թռչել Ախալգորիի ուղղությամբ»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության՝ օգոստոսի 20-ին տարածված հայտարարարության մեջ:

 

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում գտնում են, որ ՌԴ-ի այդօրինակ գործողությունները «սադրիչ բնույթ են կրում եւ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանմանը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: