Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Ժերար Դեպարդիեին Վրաստանում մեղադրում են օրենքը խախտելու համար: Այս մասին մայրաքաղաք Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է վերաինտեգրացման հարցերով փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Նա հայտարարել է, որ «Դեպարդիեն, մուտք գործելով Աբխազիայի տարածք Ռուսաստանի Դաշնության կողմից, խախտել է Վրաստանի օրենքները»:

Դեպարդիեն ՌԴ քաղաքացի է և նրա ճանապարհորդությունը Սուխումի կազմակերպվել է Ռուսաստանի կողմից: Ես շատ կասկածում եմ, որ Դեպարդիեն հասկանում է Աբխազիայի շուրջ կոնֆլիկտի բնույթը և այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների էությունը. նշել է փոխնախարարը:

Դեպարդիեն Սուխումիի էր ժամանել հուլիսի 1-ին և հանդիպել էր Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբի հետ. մեջբերում է ИТАР-ТАСС-ը: