Ուկրաինայի ուժայիններն արձանագրել են իրենց դիրքերի հրետանային ռմբակոծության ավելի քան 100 դեպք աշխարհազորայինների կողմից, գրում է Газета.Ru-ն:

 

Մասնավորապես, ըստ ուժայինների, աշխարհազորը կիրառում էր «Գրադ» ռեակտիվ կայաններ և 120 ու 82 մմ տրամաչափի ականանետներ: Դոնեցկի օդանավակայանից գնդակոծություններն իրականացվում էին 122 մմ հրետանուց:

 

Ընդհանուր առմամբ, ուժայիններն արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտման 109 դեպք: