Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկում տեղակայված զորամասերից մեկի զինվորականները հանձնվել է աշխարհազորայիններին: Այս մասին տեղեկացնում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը:

 

«Երկու օր առաջ զինվորականները գրոհել էին ներքին զորքերի զորամասը: Ռազմական պայքարը տևել է մի քանի ժամ, երկու կողմերն էլ ունեցել են վիրավորներ: Այսօր՝ հունիս 28-ին, մեզ հանձնվեցին ներքին զորքերի զինվորականները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

 

Նա նաև հայտնել է, որ աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել այդ զորամասն առանց պայքարի' ուկրաինացի զինվորականների համաձայնությամբ: