Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի մոտ գտնվող Սեմյոնովկա գյուղում հունիսի 6-ին վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ուկրաինացի ուժայինները գրոհում են Սեմյոնովկա գյուղը: Իրականացվում է Սեմյոնովկայի մոտ գտնվող անցակետերի հրետանային ռմբակոծություն և չնայած ուկրաինական բանակը դեռ չի օգտագործում ավիացիա, բայց թեժ մարտերը շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

«Բոլոր բնակիչները լքել են բնակավայրը, տներն ավերված են: Անջատողականների կողմից վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ: