Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուկրաինացի ուժայինները Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում ձերբակալել են 11 աշխարհազորայինի և վնասազերծել երկու ական: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը՝ գրելով ֆեյսբուքյան իր էջում:
«Ուկրաինացի ուժայիններն իրենց հսկողության տակ են առել Դոնեցկի շրջանում գտնվող Մարիուպոլ քաղաքը»,-ասել է Ավակովը:
Ավակովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի ուժայինները, ովքեր հունիսի 13-ի վաղ առավոտից հատուկ գործողություն են իրականացնում Մարիուպոլում, իրենց վերահսկողության տակ են վերցրել աշխարհազորայինների բոլոր առանցքային անցակետերը:
Ըստ վերջին տվյալների' Ուկրաինայի ազգային գվարդիայի չորս զինվոր է վիրավորվել:
«Քաղաքի իրավիճակը կայուն է: Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքի վրա ծածանվում է Ուկրաինայի դրոշը»,- ավելացրել է Ավակովը: