Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ազգային գվարդիան և անվտանգության ծառայությունը հատուկ հսկողության տակ են վերցրել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքում:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուժայիններին նման հանձնարարություն է տվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այս մասին որոշումն ընդունվել է երկրի կարևորագույն օբյեկտի աշխատանքը և անվտանգությունը ապահովելու համար:

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, «Պրավի սեկտոր» խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշն սպառնացել էր վերացնել ուկրաինական գազամուղը, որով Ռուսաստանի գազը գնում է Եվրոպա: