Ուկրաինայի հարավ-արևելքում հուլիսի 1-ի գիշերն ուժայինների հրաձգությունների հետևանքով Սլավյանսկի մերձակայքում փլվել է հեռուստաաշտարակը: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
«Հեռուստաաշտարակի պարանները պոկվել են ռումբերից և 222մ բարձրությունն ունեցող աշտարակն ընկել է: Բարեբախտաբար, զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հուլիսի 1-ի գիշերը, Ուկրաինայի նախագահը որոշում էր կայացրել հրադադարի ռեժիմի գործողությունը դադարեցնելու և հակաահաբեկչական գործողությունները վերսկսելու մասին: