Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի շրջանում սահմանապահ տեխնիկաի շարասյան վրա արձակած կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, 3 սահմանապահ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:

 

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնի ղ եկավար Օլեգ Սլոբոդյանը: «Ըստ նախնական տվյալների` կրակոցների արդյունքում 3 սահմանապահ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են»,-ասել է նա:

 

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության լրատվական բաժնի ղեկավարը հաստատել է, որ սահմանապահ տեխնիկայի շարասյան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: