Կիեւը Դոնբասում կպահպանի «անդորրի ռեժիմը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

 

«Քանի որ այդ ռեժիմը պահպանվել Է, եւ մենք տեսնում ենք գնդակոծումների թվի բազմակի կրճատում, մենք շարունակում ենք պահպանել անդորրի ռեժիմը: Հուսով ենք, որ գնդակոծումները կնվազեն, կհասցվեն զրոյի»,- ասել Է նա:

 

Դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 12.00-ից (ուկրաինական ժամանակով 10.00-ից) Դոնբասում սկսվել Է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ աշխարհազորայինների եւ ուժայինների կողմից համաձայնեցված զինադադարը: Ենթադրվում Է, որ հրադադարը կնախորդի Մինսկում շփման խմբի նոր բանակցություններին: Սակայն արդեն դեկտեմբերի 9-ի առավոտյան երկու կողմերն Էլ միմյանց մեղադրել են գնդակոծումների մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: