ԱՄՆ-ն մտադիր է դիմակայել Ռուսաստանին, «Իսլամական պետություն» խմբավորմանը և «Էբոլա» համաճարակի սպառնալիքին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տան կողմից ուրբաթ օրը հրապարակված Անվտանգության ազգային ռազմավարության հայտարարությանը:

 

 

«Մենք մոբիլիզացված ենք և գլխավորում ենք համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ռուսական ագրեսիային դիմակայելուն, ԻԼԻՊ-ին թուլացնելուն և վերջնական հաշվում՝ հաղթելուն, Էբոլան հաղթահարելուն այնտեղ, որտեղ բռնկվել է համաճարակը, ինչպես նաև՝ միջուկային զենքի համար նյութերի տարածումը կանգնեցնելուն ու ածխածնի համաշխարհային արտանետումների հարցում առաջընթացի հասնելուն»,- ասվում է ռազմավարության ծրագրում:

 

 

Ռուսաստանն ԻՊ-ի և Էբոլա համաճարակի հետ առաջին անգամ համեմատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր սեպտեմբերյան ելույթի ժամանակ: