Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ դեռևս չգիտի' կշարունակի՞ կարիերան Մոսկվայի «Դինամոյում»' հավելելով, որ մտադիր է շարունակել պրոֆեսիոնալ կարիերան:
39-ամյա դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
«Դեռևս անհասկանալի է' կշարունակե՞մ ելույթներս «Դինամոյում», թե՞ ոչ: Նման իրավիճակում թիմի շատ ֆուտբոլիստներ են գտնվում: Ղեկավարությունն սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ կորոշի, թե ովքեր կմնան թիմում: Մի կողմից սա տհաճ է, մյուս կողմից էլ հիանալի մոտիվացիա' նման մեծ ակումբում խաղալ ձգտելու համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա մտադիր չեմ ավարտել կարիերաս: Ցանկանում եմ ելույթներս շարունակել նաև Հայաստանի հավաքականում»,-Բերեզովսկիի խոսքը մեջբերում է itar-tass-ը: