Ուկրաինացի սահմանապահները խոստովանում են, որ չեն վերահսկում Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների տարածքում սահմանի ավելի քան 400-կիլոմետրանոց հատվածը, որը հարում Է Ռուսաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք այսօրվա դրությամբ չեն վերահսկում ռուս-ուկրաինական սահմանի 409,3 կիլոմետր երկարությամբ տեղամասը, որն ամբողջովին ձգվում Է Դոնեցկի եւ մասամբ Լուգանսկի մարզերի տարածքով»,-նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Կիեւը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ սահմանում կկանգնեցնի պաշտպանական կառույցների ժամանակակից հզոր համալիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: